Դեսպան Սհոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հոկտեմբերի 15-ին հյուրընկալվել է Բուլղարիայի Ազգային Ժողովում, ուր նրան ընդունել է խորհրդարանի նախագահ տիկին Ցեցկա Ցաչևան, տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը և այլ բնագավառներում փոխգործակցությանը։
ՀՀ դեսպանը Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև հունագարա-ադրբեջանական հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի ազատ արձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները նաև կարևորել են բուլղարահայ համայնքի դերակատարությունը երկրի զարգացման և հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։










