Աթենքի մետրոն փակ է գործադուլի պատճառով

11:29 • 16.10.12

Աթենքի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Մետրոն չի աշխատի հունական ժամանակով 05։30-ից 09։00-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են ուժեղացնել անվտանգության միջոցառումները. վերջին շրջանում մի քանի հարձակում է տեղի ունեցել անձնակազմի անդամների վրա, երկու աշխատակից հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։


Հոկտեմբերի 18-ին Հունաստանում նախատեսված է համընդհանուր 1-օրյա գործադուլ։