Թուրքիայում և Իրանում երկրաշարժեր են գրանցվել

11:14 • 16.10.12

Թուրքիայում այսօր լուսադեմին 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքի մոտակայքում։

Ցնցումները զգալի են եղել նաև Գազիանթեպ քաղաքում։
 

Բազմաթիվ բնակիչներ ցնցումների պատճառով խուճապահար են եղել և դուրս եկել տներից։ Տուժածների մասին, սակայն, տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ միայն, որ երկրաշարժին 19 հետցնցում է հաջորդել։


Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել նաև Իրանում։ Էպիկենտրոն Ահար քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ։