Անգլիայում հիթ է դարձել Էդիտա Պյեխայի երգի վերաթողարկված տարբերակը (տեսանյութ)
Խորհրդային շրջանի երգերը շարունակում են գրավել YouTube-ը: Այս անգամ դիտումների ռեկորդ է սահմանել մի երգ, որը ժամանակին երգել է պետերբուրգցի կատարողը: Անգլիացի դիջեյներին գերել է ԽՍՀՄ-ի 60-ականների հիթը` Էդիտա Պյեխայի հարևանների մասին երգը, նրանք էլեկտրոնային վերափոխման են ենթարկել և տեսահոլովակ են թողարկել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը:
Այն ինչ կատարվում է կադրում, շփոթություն է ստեղծում` ռուսական տարազով պարողը, հարմոնահարը և ցարական շրջանի հագուստներով իրավապահները: Պակասում են միայն արջերն ու օղին:
Սակայն այդ երգի կատարողին լիվերպուլյան «Ուլտրաբիթ» խումբը մանրակրկիտ է ընտրել, քանի որ աղջիկը երգում է մաքուր և առանց ակցենտի:
Տեսահոլովակը արդեն ավելի քան 3 մլն անգամ դիտվել է YouTube-ում:
Բացառված չէ, որ այժմ Էդիտա Ստանիսլավովնաին հանրային ճանաչման նոր փուլ է սպասվում, այդ թվում և Արևմուտքում:










