Իսպանիայում ձերբակալվել են չինական մաֆիայի 60 անդամներ` խարդախության կասկածանքով

22:07 • 16.10.12

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 60 մարդու, ովքեր, ենթադրաբար, ճուղավորված հանցավոր խմբավորման մաս են կազմել, որը Չինաստանից ներգաղթածների կողմից է ստեղծվել, հաղորդում է BBC-ն:


Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով, այլ հանցավոր գործունեության հետ մեկտեղ, բանդան Իսպանիայում զբաղվել է նաև փողերի լվացմամբ:


Ձերբակալվածների թվում է նաև Մադրիդի շրջաններից մեկի տեղական խորհրդի ղեկավարներից մեկը: