Միշել Օբամային ուղեկցող մոտոցիկլավարները բախվել են միմյանց

12:12 • 16.10.12

Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբամային ուղեկցող ավտոշարասյան 2 մոտոցիկլավար միմյանց են բախվել Օհայոյում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։



Մոտոցիկլավարները հոսպիտալացվել են։

Միջադեպը տեղի է ունեցել Դելիվեր քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին։

 

Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ առաջին տիկինը վթարի հետևանքով չի տուժել։

«Առաջին տիկինը լավ է։ Բարեբախտաբար, սպաները լուրջ վնասվածքներ չեն ստացել»,- հայտնել են նախագահի թեկնածու Բարաք Օբամայի՝ Օհայոյի նախընտրական շտաբից։

 

Հիշեցնենք, որ վերջերս Ֆլորիդա նահանգում վթարի հետևանքով զոհվել էր Բարաք Օբամային ուղեկցող մոտոցիկլավարը։