Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա
10:40 • 16.10.12
«Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ին, Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա։
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










