Հ. Ներսիսյան փողոցում «ՎԱԶ-2107»–ը վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու

10:44 • 16.10.12

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13.15-ին, Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու։


Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ պատանին ընկել է մայթեզրին կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վրա ու մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: