Սաուդյան Արաբիայի ռազմական ակադեմիայում պայթյուն է տեղի ունեցել, կա մեկ զոհ և 9 վիրավոր
Սաուդյան Արաբիայի ռազմական ակադեմիայի տարածքում նռնակի պայթյունից մեկ կուրսանտ է զոհվել, ևս 9 մարդ վիրավորվել է, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով տեղի պաշտպանության նախարարությանը:
Ռազմական գերատեսչության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել ռազմական ակադեմիայում անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ:
Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն պաշտոնապես ընդունել է ռազմական ակադեմիայում արտակարգ պատահարի փաստը: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:










