Սիրիայի զինվորականները հերքում են կասետային ռումբերի կիրառման մասին տեղեկությունները

04:35 • 16.10.12

Սիրիայի իշխանությունները հերքում են այն տեղեկատվությունը, ըստ որի երկրի զինված ուժերը կասետային ռումբերով են ռմբակոծել ապստամբ գրոհայիններին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը:


«Սիրիական բանակը նման տեսակի զենքեր չունի և հայտարարում է, որ նման մեղադրանքները անհիմն են», - ասվում է կառավարական բանակի հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Սիրիայի կառավարական ուժերին մեղադրել էր ընդդիմադիր խմբավորումների նկատմամբ կասետային ռումբերի կիրառման մեջ: