Սիրիայի ապստամբները, օտարերկրյա համակարգողների ճնշման տակ, միավորվում են, որ դրսից որակյալ զենք ստանան
Սիրիական հակակառավարական զինված խմբավորումները միասնական հրամանատարություն կստեղծեն նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ պայքարի համար, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Reuters գործակալությանը:
Գրոհայինների ղեկավարության շրջանում գործակալության աղբյուրը նշել է, որ օտարերկրյա համակարգողների ճնշման ներքո տարաբնույթ խմբավորումները, այդ թվում և Սիրիական ազատ բանակը, միավորման վերաբերյալ համաձայնության են եկել:
«Համաձայնությունը ձեռքբերված է, մնում է միայն այն ստորագրել: Օտարերկրյա օգնականները մեզ ասեցին. «Ձեր ուժերի զննություն անցկացրեք և միավորվեք: Մեզ պետք է աշխատել որոշակի և վստահելի կողմի հետ, որ ձեզ որակյալ զինամթերք տրամադրվի», - հայտարարել է գործակալության զրուցակիցը:










