Թուրքիան սիրիացի փախստականների համար ծախսել է ավելի քան 220 մլն դոլար

18:04 • 16.10.12

Թուրքիան իր երկրի տարածքում ապաստանած ավելի քան 100 հազար սիրիացի փախստականների կարիքների համար պետական բյուջեից ծախսել է ավելի քան 220 մլն դոլար, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքին։

 

Սիրիայի քաղաքացիները բնակեցված են 13 վրանային, մեկ կոնտեյներային ավանում, ինչպես նաև փախստականների ընդունման ժամանակավոր կենտրոնում։ Այդ ավանները տեղակայված են Թուրքիայի հարավային 6 շրջաններում, որոնցից 4-ը սահմանակից են Սիրիային։


Ընդհանուր առմամբ Սիրիայից Թուրքիա է ներթափանցել 143 հազար փախստական, որոնցից 43 հազարն արդեն վերադարձել է հայրենիք։


Մինչդեռ Թուրքիայի սահմանին կուտակվել են փախստականների նոր խմբեր՝ 10 հազար մարդ։ Երկիրն արագ տեմպերով նոր վրանային ավաններ է կառուցում։