Միացյալ Նահանգները կոչ է արել Սիրիայի հարևաններին խիստ հսկողության տակ առնել օդային տարածքները
Միացյալ Նահանգները կոչ է անում Սիրիայի բոլոր հարևաններին խիստ հսկողության տակ առնել իրենց օդային տարածքները և անհրաժեշտության դեպքում իջեցնել կասկածելի օդանավերը։ Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը՝ անդրադառնալով Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռին, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա։
«Մենք կոչ ենք անում Սիրիայի բոլոր հարևաններին զգոն լինել այն հարցում, թե ինչպես են օգտագործվում իրենց օդային տարածքները, հատկապես հիմա, երբ ունենք կոնկրետ օրինակ»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Հալեպ թռչող ինքնաթիռն իջեցվել էր տեխզննման նպատակով, որից հետո շարունակել է ճանապարհը։










