Վերա Բրեժնևան պաշտոնապես հայտարարել է, որ իր «սիրտը այժմ ազատ է»

02:37 • 16.10.12

Ռուսական լրատվամիջոցները դեռ ամռանն սկզբին էին հաղորդում, որ երգչուհի Վերա Բրեժնևան պատրաստվում է բաժանվել ամուսնուց` ուկրաինացի գործարար Միխայիլ Կիպերմանից:


Ամբողջ այս ընթացքում երգչուհին չէր ցանկանում մեկնաբանել այդ լուրերը կամ բաժանման պատճառները, սակայն, վերջապես նախօրեին նա խոստովանել է, որ պաշտոնապես բաժանվել է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը:


«Այո, դա ճիշտ է: Այժմ իմ սիրտը ազատ է: Սակայն դեռ պատրաստ չեմ նոր հարաբերություններ սկսելուն», - հայտարարել է երգչուհին:


Հիշեցնենք, որ առաջին ամուսնությունից Վերան մեծացնում է Սոնյա անունով դստերը, իսկ Միխայիլ Կիպերմանի հետ ամուսնությունից Սարա անունով դուստրն է ծնվել: