«ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատերը հրավիրվել է ԱԱԾ
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր ժ.14:10 ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն, հայտնում է հեռուստաընկերության կայքը։
Վահան Խաչատրյանը ԱԱԾ է հրավիրվել՝ հիմնադրամի խորհրդի փողերի լվացման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում:
Նշվում է նաև որ Վահան Խաչատրյանին ԱԱԾ-ից ծանուցագիր է ուղարկվել հոկտեմբերի 15-ին ներկայանալու համար, սակայն Վ. Խաչատրյանը չի ներկայացել՝ զբաղվածության պատճառով:
Լուսանկարը՝ Civilnet.am-ի










