Ավտովթար Արթիկ-Հոռոմ ճանապարհին. 27-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին hոկտեմբերի 17-ին` ժամը 01.35-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը` 27-ամյա Վահան Ադամյանը, տեղում մահացել է։
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ մեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










