Amnesty International-ի տասնյակ աշխատակիցներ գործադուլ են սկսել
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մի շարք աշխատակիցներ գործադուլ են սկսել Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում, և առնվազն ևս 4 երկրներում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ աղբյուրի՝ պատճառն աշխատակիցների անհամաձայնությունն է ղեկավարության հետ՝ աշխատուժի վերաբաշխման քաղաքականության հարցով: Կազմակերպությունը հայտնել է, որ վերակազմակերպման հետևանքով իր 500 աշխատակիցներ Լոնդոնից պետք է ուղարկվեն 10 շրջանային կենտրոններ, որտեղ մարդու իրավունքներն ավելի շատ են խախտվում:
Amnesty-ն հայտարարել է, որ հարգում է աշխատակիցների՝ գործադուլ անելու իրավունքը, և տեղեկացրել է, որ խոսքն իր աշխատուժի 1/3-րդի՝ տասնյակ մարդկանց մասին է:










