Սերիալներ դիտած 82-ամյա ավստրալուհին վնասազերծել է զինված ավազակին
Ավստրալացի տարեց կինը ինքնուրույն վնասազերծել է դիմակավորված տղամարդուն, ով ատրճանակով և ինքնաշեն պայթուցիկ սարքով զինված փորձել է բանկ թալանել, հաղորդում է BBC-ն:
Թոշակառու 82-ամյա Գերտա Վալլեկերը զգուշորեն մոտեցել է ավազակին, պոկել է նրա դիմակը և ձեռքից խլել թալանված փողերը՝ հայտարարելով, որ եթե նա փող է ուզում, ապա պետք է աշխատանք գտնի:
Ավազակը փախել է ձեռնունայն և ձերբակալվել ոստիկանության կողմից նույն օրը:
Տարեց կնոջ խոսքով, իրեն անչափ զայրացրել է այն, որ մեկ մարդ փորձում է գողանալ այն, ինչ ուրիշները վաստակում են երկար և ծանր աշխատանքով:
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ չափազանց շատ կրիմինալ սերիալներ է դիտում հեռուստացույցով:










