Բակո Սահակյանն ընդունել է պոեզիայի փառատոնի մի խումբ մասնակիցների

21:56 • 17.10.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցներին, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում չափազանց կարեւորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման և ընդլայնման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:


Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:


Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: