Ռուսաստանն ավելացնում է սպառազինության համար նախատեսվող ծախսերը
Ռուսաստանի սպառազինության ծախսերը 2013թ. կաճեն 15%-ով նախորդ տարվա համեմատ՝ 1,39 տրիլիոն ռուբլուց հասնելով 1,63 տրիլիոնի, հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով ՌԴ խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կոկոեդովին:
Պատգամավորը նշել է, որ 2014 և 2015թթ ծախսերը կաճեն 1,9 և 2,41 տրիլիոն ռուբլի համապատասխանաբար:
Այսպիսով, ՌԴ զինված ուժերի առաջիկա երեք տարիների ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 6 տրիլիոն ռուբլի (մոտ 200 մլն դոլար):
Սպառազինության վերաբերյալ Ռուսաստանի պետական ծրագրի շրջանակներում 2011-2020թթ. զինված ուժերի արդիականացման համար նախատեսվում է ծախսել 23 տրիլիոն ռուբլի:
Մասնավորապես, գումարը կուղղվեն նոր զրահատեխնիկայի, ավիացիայի ինչպես նաև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների գնմանը:










