Costa Concordia զբոսանավը թալանվել է ջրասուզորդների կողմից

03:17 • 17.10.12

Այս տարվա հունվարին Իտալիայի ափերի մոտ խորտակված Costa Concordia զբոսանավում կողոպտիչներ են գործել, որոնք թալանել են նավի ջրասույզ հատվածը, հաղորդում է MIGnews.com –ը` հղում կատարելով իտալական Tgcom24 հեռուստաալիքին:


Հեռուստաալիքի լրագրողների ստացած տեղեկությունների համաձայն, իտալական Գրոսսետո քաղաքի դատախազությունը, որը քննում է այդ աղետի հանգամանքները, ստանձնել է նաև գործի հետ առնչվող ևս մեկ հետաքննություն, որը կապված է գողությունների շարքի հետ նավի այն մասից, որը այժմ ջրի տակ է հայտնվել:


Costa Concordia-ի աղետից հետո գողացված առաջին իրը նավի զանգն էր: Ոսկեզոծ այդ հատուկ զանգը գողացվել էր դեռ մարտ ամսին մոտ 8 մետր խորությամբ հատվածից:


Բացի այդ ջրասուզորդների ավազակախումբը թալանել է թանկարժեք զարդեր և ժամացույցներ նավի ջրասույզ հատվածի էլիտար խանութներից: Նավից անհետացել են նաև նկարներ, պատի ժամացույցներ և նույնիսկ որոշ կահույք:

 

Սեպտեմբերի կեսերին Իտալիայում հրապարակվեց Costa Concordia զբոսանավի աղետի վերաբերյալ պաշտոնական զեկույցը, որում նավաբեկության պատասխանատվությունը դրվում է նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի վրա:


Նավապետը մեղադրվում է նրանում, որ նա նավը տարել է չափազանց մեծ արագությամբ և ափին չափազանց մոտ հարվածel:


Հիշեցնենք, որ հունվարին «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը բախվել էր ստորջրյա քարերին և խորտակվել, նավաբեկությունից զոհվել էր 32 մարդ, որոնցից 2-ի մարմինները այդպես էլ չհայտնաբերվեցին: