ԱՄՆ ողջունում է Կուբայում արտագնա վիզաների դադարեցումը

07:54 • 17.10.12

ԱՄՆ-ն ողջունում է Կուբայի իշխանությունների որոշումը, որով չեղյալ են համարվում արտագնա վիզաները, առանց որի կուբացիները չէին կարող արտասահման մեկնել, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է BBC-ն:


Ավելին, նոր օրենքի համաձայն, Կուբայի քաղաքացիները կարող են երկրի սահմաններից դուրս գտնվել երկու տարի, ներկայի 11 ամսվա փոխարեն:


Միևնույն ժամանակ նշվում է, որ սահմանափակումները հանվում են ոչ բոլորի համար: Բարձրորակ աշխատուժը (օրինակ բժիշկները) նախկինի պես Կուբան լքելու հարցում դժվարություններ կունենան:


Ըստ BBC-ի, այս կապակցությամբ, շատ իրավապաշտպաններ նշում են, որ բարեփոխումը դեկորատիվ բնույթ է կրում և ըստ էության որևէ բան չի փոխում: