Ազատության պողոտայից երկամյա 2 երեխա հոսպիտալացվել է գազի թունավորման հետևանքով

09:42 • 17.10.12

Ոստիկանության Արաբկիրի բաժին hոկտեմբերի 16-ին՝ ժամը 20.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գազի թունավորմամբ Ազատության պողոտայի 7/Ա շենքի թիվ 23 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2-ամյա Մարի և Մերի Իսունցները:

Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ մեկնած օպերատիվ խմբին բժիշկը բացատրություն է տվել, որ կատարված միջամտությունների արդյունքում երեխաների վիճակը բարելավվել է և դրական դինամիկայով տեղափոխվել են տուն:

 

Կատարվում է քննություն: