Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը վերադարձվել է Պատարկացիշվիլի ընտանիքին
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը վերադարձվել է Պատարկացիշվիլի ընտանիքին, այս մասին ընտանիքի հայատարարությունը հրապարակել է անմիջապես հեռուստաալիքը: Փաստաթղթում ասվում է, որ Պատարկացիշվիլիի բարեկամների և ՀԸ-ի ներկայի սեփականատեր` Georgia Media Production Group-ի միջև համաձայնություն է ձեռքբերվել, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Մենք գոհ ենք հեռուստաընկերության ներկայիս սեփականատերերի հետ ձեռքբերված համաձայնությամբ և «Իմեդի» ընկերությունը մեզ վերադարձնելու նրանց որոշմամբ: Փոխանցման գործընթացը սկսվել է այսօր: Մենք անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնենք, որ հեռուստաալիքը դառնա բարձրակարգ և օբյեկտիվ», - ասված է հանգուցյալ գործարարի ընտանիքի հայտարարության մեջ:
«Իմեդիի» փոխանցման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ամերիկացի Ռուպերտ Մերդոկին պատկանող Georgia Media Production Group-ը գնել էր «Իմեդին» 2011թ. դեկտեմբերին:
«Իմեդին» ստեղծվել էր միլիարդատեր Պատարկացիշվիլիի կողմից և իր ժամանակին Վրաստանի առաջատար ընդդիմադիր հեռուստաալիքն էր:










