Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքներին (լուսանկարներ)

11:40 • 17.10.12

«Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքներին։
 

Ինչպես տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, երեկ Հալեպ հասած օգնությունը դիմավորել են Հալեպի քաղաքապետ Ուալիդ Աքքադը, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգիսյանը:
 

Հալեպի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ օգնության համար, նշելով, որ այն վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին։
 

Օգնությունը բաժանվելու է կարիքավոր ինչպես հայ, այնպես էլ սիրիացի ընտանիքներին։ Օգնության բաժանումը համակարգելու է սիրիահայերի շրջանում ստեղծված  «Սուրիահայ շտապ օգնության մարմինը»։

 

Հայաստանից Հալեպ է ուղարկվել շուրջ 14 տոննա օգնություն, հիմնականում՝ սննդի տեսքով։
 

Օգնությունը, սակայն, շարունակական է լինելու և առաջիկայում նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ ուղարկել։