Ժիրինովսկին վտանգավոր է համարում լավ կրթությունը

16:31 • 17.10.12

Լավ կրթությունը վտանգավոր է երկրի համար և հանգեցնում է հեղափոխությունների, «Վզգլյադ»-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով խորհրդարան ներկայացված կրթության մասին օրինագծերին։


«Լավ կրթությունը տանում է դեպի հեղափոխություն, կրթված մարդիկ դուրս են գալիս փողոց և տապալում կրթության նման համակարգ ստեղծած իշխանությանը»,- Ժիրինովսկու խոսքերը մեջբերում է «ՌԻԱ-Նովոստի»-ն։

 

Նա նշել է, որ իր կուսակիցները կողմ կքվեարկեն երկու օրինագծերին էլ, սակայն զգուշացրել է, որ դրանք վտանգավոր են։ «Բարձրագույն կրթությամբ երիտասարդությունը կտապալի իշխանությանը յուրաքանչյուր տասը տարին մեկ, քանի որ նոր սերունդը հերքում է ավագ սերնդին», -ասել է Ժիրինովսկին։