Մարի Անտուանետի իրերն աճուրդի կհանվեն նրա մահապատժի տարելիցի օրը

11:57 • 17.10.12

Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի անձնական իրերն այսօր՝ նրա մահապատժի 219-րդ տարելիցի օրը, վաճառքի կհանվեն Փարիզում, հայտնում է BBC-ն։ Ըստ փորձագետների՝ հատկապես թանկ են գնահատվում Լյուդովիկոս XVI –ի կնոջ կանաչ և վարդագույն մետաքսե հողաթափերը։

 

Բացի այդ, աճուրդի կհանվեն թագուհու բանտային հանդերձը, մահապատժի ենթարկված թագավորական ընտանիքի սպասքը, նկարները, մոմակալները։