MasterCard-ը գովազդատուներին տրամադրել է հաճախորդների քարտերի համարները

17:17 • 17.10.12

MasterCard վճարային համակարգը սկսել է գովազդային կազմակերպություններին տրամադրել իր հաճախորդների գնումների մասին տվյալներ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին։


Գովազդատուներն այդ տեղեկություններն օգտագործում են սպառողների թիրախային խմբերի առանձնացման նպատակով։


Իր հերթին վճարային համակարգը քարտերի համարները տրամադրելու դիմաց ստանում է պարգևատրում։


Ըստ պարբերականի տվյալների՝ MasterCard-ը նախատեսում էր գովազդատուներին հատկացնել տվյալներ դեռևս անցած տարի, սակայն հրաժարվել էր այդ գաղափարից՝ կասկածելով նման գործողությունների օրինական լինելու մեջ։


Հետագայում ընկերությունում եկել են եզրահանգման, որ անանուն տեղեկության տրամադրումը առանց օգտատիրոջ անունը նշելու չի հանդիսանում ներխուժում անձնական կյանք և անձնական տվյալների հրապարակում։


Տվյալները, որոնք ստանում են գովազդային գործակալությունները, ներառում են միայն կրեդիտային քարտերի համարները։


Վճարային համակարգը սկսել է տեղեկատվություն տրամադրել ընթացիկ տարվա փետրվարին, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմանում են միայն այժմ։