Մահապարտ ահաբեկիչը 45 զինվորի է վիրավորել Աֆղանստանում

15:58 • 17.10.12

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով մեքենա է պայթեցրել ամերիկա-աֆղանստանյան բազայում, ինչի հետևանքով առնվազն 45 աֆղանստանցի զինվորական է վիրավորվել, հայտնում է Reuters-ը:

 

Երկրի արևելյան Պակտիա նահանգի Զուրմաթ շրջանում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ը՝ հայտնելով, որ նաև պայթուցիկներով զինված մարտիկներ են ուղարկել նույն բազա:

 

ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունից հետո թալիբ ապստամբները նաև կրակ են բացել բազայի վրա: ՆԱՏՕ-ի կողմից տուժածներ չկան:

 

Մայրաքաղաք Քաբուլից 100 կմ հարավ ընկած Պակիտան փոքրիկ նահանգ է, որտեղ վերջին 2 տարիներին բռնություններն աճել են:

 

Այս տարի Աֆղանստանում 243 աֆղանստանցի զինվորական և 292 ոստիկան է սպանվել: