Տասը ամենաէքստրեմալ և ամենախելահեղ հնարքները (լուսանկարներ)

23:00 • 17.10.12

Ֆելիքս Բաումգարդների ցատկը ստրատոսֆերայից` 39 կմ բարձրությունից, որի ընթացքում նա մի քանի ռեկորդներ սահմանեց, գերել է ողջ աշխարհի էքստրիմի սիրահարներին:


Մոլորակի տարբեր հատվածներում միլիոնավոր մարդիկ դիտում էին, թե ինչպես էր ավստրիացի սքայդայվերը ռեկորդներ սահմանում, ազատ անկման մեջ հաղթահարելով ձայնի արագության պատնեշը:
Ամենախելահեղ էքստրեմալների տասնյակը`


1. Ֆելիքս Բաումգարդներ, Ավստրիա
Թռիչք է իրականացրել 39 450 մ բարձրությունից: Ազատ անկմամբ հաղթահարել է ձայնի արագությունը:


2. Ֆիլիպ Պետի, Ֆրանսիա
1974թ. առանց ապահովող միջոցների անցել է ԱՄՆ-ի երկվորյակ երկնաքերների միջև ամրացված ճոպանի վրայով: Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերների միջև ամրացված ճոպանը գետնից 450 մ բարձրության վրա էր:
 

3. Նիկ Վալենդա, ԱՄՆ
Այս տարվա հունիսի 15-ին Նիկը անցել է Նիագարայի ջրվեժի վրայով անցկացված ճոպանի վրայով: Նման հնարք չէր իրականացվել վերջին 100 տարվա ընթացքում:

 

4. Ջեկի Չան, ԱՄՆ
Հայտնի դերասան Ջեկի Չանը հնարքների վարպետ է: «Ո՞վ եմ ես» ֆիլմում նա ցատկել է բարձրահարկ շենքի տանիքից:

5. Իվել Նիվել, ԱՄՆ
Մոտոարշավորդ և կասկադյոր Իվել Նիվելը բազմաթիվ տպավորիչ հնարքներ է կատարել, որոնք կրկնել քչերն են խիզախում: Իվելի առավել հայտնի ռեկորդներից է ԱՄՆ Սնեյկ Ռիվեր կիրճի վրայով թռիչքը` 1974թ.: Իվելը մոտոցիկլետով թռել է ավելի քան 100 մ հեռավորություն:


6. Ռոբիի Նիվել, ԱՄՆ
Իվել Նիվելի որդի 47-ամյա Ռոբիի Նիվելը ավելի քան 250 արհեստավարժ թռիչքներ է կատարել և 20 համաշխարհային ռեկորդ սահմանել, ներառյալ 1989թ. կազինո Caesars Palace-ի շատրվանների վրայով թռիչքը, 1999թ. շենքից շենք թռիչքը և ԱՄՆ Կոլորադոյի «Մեծ Կիրճի» վրայով թռիչքը, որը իրականացրել է 2000թ.:


7. Ալեն Ռոբեր, Ֆրանսիա
Ալպինիստ Ալեն Ռոբերը կամ, ինչպես նրան անվանում են, Սարդ մարդը 2011թ. մարտի 28-ին բարձրացել է աշխարհի ամենաբարձր շենքը` Դուբայի Բուրջ Խալիֆը:


8. Դևիդ Սմիթ կրտսեր, ԱՄՆ
Նրան անվանում են արկ մարդ: Դա կապված է նրա էքստրեմալ նախասիրության հետ: Դևիդը ավելի քան 5 հազար անգամ կրակվել է թնդանոթից: Նա 2011թ. թռիչքի երկարության ռեկորդ է սահմանել`193 ֆուտ և 8 դույմ (մոտ 59 մ):


9. Իվ Ռոսի, Շվեյցարիա
Իվ Ռոսին հայտնի է դարձել իր ստեղծած ռեակտիվ թևով թռիչքների շնորհիվ: 2008թ. Իվը հաջողությամբ իրականացրել է Ալպերի վրայով դժվարին թռիչքը` զարգացնելով 220 կմ/ժ արագություն:


10. Դին Փոթեր, ԱՄՆ

Փոթերը էքստրեմալ ժայռամագլցող է: 2012թ. ապրիլին նա հաղթահարել է կենտրոնական Չինաստանի Մեծ կիրճը: Խելահեղ էքստրեմալը մոտ 2 կմ բարձրության վրա հավասարակշռություն է պահել 40 մետրանոց ճոպանի վրա, որը 2 սմ հաստություն ուներ և այդ ամենը առանց որևէ անվտանգության միջոցի:

 

Լուսանկարները դիտեք ստորև։