ԱՄՆ նախագահի թեկնածուների միջև հերթական բանավեճի ժամանակ հաղթել է Օբաման

08:33 • 17.10.12

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների միջև կայացած հերթական բանավեճի ժամանակ հեռուստադիտողները հաղթող են ճանաչել գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-ին։


Սա դեմոկրատների՝ բանավեճում տարած առաջին հաղթանակն է։ Նախորդ՝ հոկտեմբերի 3-ին կայացած բանավեճի ժամանակ հաղթել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին։ Դրանից հետո Օբաման, մեկնաբանելով իր պարտությունը, ասել էր, որ պատճառն իր «չափից դուրս քաղաքավարի լինելն է եղել» և խոստացել էր հաջորդ բանավեճի ժամանակ լինել ավելի ակտիվ։ 

 

«Օբամայի ելույթը հավանել է հեռուստադիտողների 46%-ը, իսկ Ռոմնիի օգտին քվեարկել է 39%-ը»,- հայտնել են հարցումն անցկացրած հեռուստաընկերությունից։

 

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին։ Ամերիկացիները պետք է ընտրեն նաև փոխնախագահ։ Այս պաշտոնի համար պայքարում են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն ու հանրապետական Փոլ Ռայանը։