Գնեք ամուսնական մատանի և նվեր ստացեք հրացան. ամերիկյան ոսկերչական խանութի արտասովոր առաջարկը
Միացյալ Նահանգների Այովա նահանգում գործող ոսկերչական խանութներից մեկը հանդես է եկել բավական ուշագրավ մի առաջարկով. ամուսնական մատանի գնելու դեպքում խանութն իր կողմից հրացան է նվիրում, գրում է YahooNews-ը։
Աննախադեպ առաջարկը գործում է մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը, սակայն հրացան ստանալու համար անհրաժեշտ է 1999 դոլարից ոչ պակաս գնով մատանի ընտրել։
Նվեր տրվող Remington 870 որսորդական հրացանն իրականում թանկ արժե՝ 500 դոլար։
Ինչպես նշել է խանութի տեր և նախաձեռնության հեղինակ Հարոլդ վան Բլիկը, այդ ամենն արվել է զվարճանքի համար միայն։
Նա նաև հավելել է, որ հրացանները որպես նվեր կտրվեն միայն նրանց, ովքեր զենք կրելու թույլտվություն ունեն, նախկինում դատված չեն եղել և թմրանյութեր չեն օգտագործում։










