Ռուսաստանում միգրանտները ավելի շատ ծանր հանցագործություններ են կատարում

22:12 • 17.10.12

 

Ռուսաստանում աճում է ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը, որոնք իրականացվում են ներգաղթյալների կողմից, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ին:


Ընթացիկ տարում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել են սպանություններ և սպանության փորձեր 25%-ով ավելի շատ` քան նախորդ տարվա ընթացքում:


Հանցագործություններ, կապված առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու հետ ավելացել է 20%-ով, իսկ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ`15%-ով:


Միևնույն ժամանակ, ՌԴ հասարակական կարգի պահպանման գլխավոր վարչության ղեկավար Յուրի Դեմիդովը նշել է, որ այդ աճը տեղի է ունենում, նշյալ խմբի անձանց կողմից կատարվող ընդհանուր հանցագործությունների թվի նվազման ֆոնին: