Ստրոս-Կանը իր անձնական կյանք ներխուժած պարբերականներից փոխհատուցում է պահանջում

04:19 • 17.10.12

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի դատապաշտպանները դատական հայց են ներկայացրել մի շարք ֆրասնիական լրատվամիջոցների նկատմամբ փոխհատուցում պահանջելով լուսանկարների հրապարակման համար, որոնցում նա պատկերված է իր նոր ընկերուհուն գրկած, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


Ստրոս-Կանի դատապաշտպանների խոսքով, իրենց պաշտպանյալը լուսանկարները առաջինը հրապարական VSD տաբլոիդից պահանջել է 80 հազար եվրո փոխհատուցում, իսկ Closer ամսագրից` 50 հազար եվրո:

 

Դատապաշտպանների կարծիքով լուսանկարներում պատկերվածը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում, նշանակում է, հրապարակված լինելու իրավունք չկա:

 

Մամուլում հրապարակված լուսանկարները ստացվել են, երբ Ստրոս-Կանը հանգստանում էր Կորսիկայում Մարիամ Լաուֆֆիրի հետ, ով համարվում է նրա նոր ընկերուհին:


AFP գործակալության տեղեկություններով, Մարիամ Լաուֆֆիրի դատապաշտպանները ևս փոխհատուցում են պահանջել լուսանկարների հրապարակման համար` 100 հազարական եվրո յուրաքանչյուր պարբերականից: