Փամբակում բերման են ենթարկել 2 ծառ ապօրինաբար հատած քաղաքացուն

09:44 • 17.10.12

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15.50-ին, Փամբակ գյուղից բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ալբերտ Ա.-ին` իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված մոտ 3 խմ փայտանյութ, որի վերաբերյալ վերջինս չի ունեցել համապատասխան փաստաթղթեր:

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ փայտանյութը պատրաստել է ինքը, նույն օրը, ժամը 08.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, Վահագնաձոր համայնքի հարակից անտառից, ձեռքի սղոցով ապօրինի հատելով 2 կանգուն ծառ:

 

Պատճառված վնասի չափը և ծառերի տեսակները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: