Թուրքիան կրկին հրետակոծել է Սիրիայի սահմանամերձ գոտիները

22:44 • 17.10.12

Թուրքիայի բանակն այսօր կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը այն բանից հետո, երբ Թուրքիայի Խաթայ շրջանում կրկին սիրիական արկ է ընկել, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով թուրքական իշխանությունների ներկայացուցչին:


Թուրքական
իշխանությունների պնդմամբ, Սիրիայի տարածքից արձակված արկը ընկել է Օրոնտե գետի ափին: Դրա հետևանքով վիրավորների կամ զոհերի մասին չի հաղորդվում:


Թուրքիայի բանակը բազմիցս հրետակոծել է Սիրիայի սահմանամերձ գոտիները: Երկու հարևան պետությունների միջև հակամարտությունը սրվել է հոկտեմբերի 3-ից, երբ Սիրիայի տարածքից արձակված արկը Թուրքիայի Աչկալա բնակավայրում 5 մարդու մահվան պատճառ դարձավ: Ի պատասխան Թուրքիան գնդակոծեց Սիրիայի հրետանու տեղակայման շրջանները:


Հիշեցնենք
, որ հոկտեմբերի 4-ին թուրքական խորհրդարանը երկրի կառավարությանը մեկ տարով արտոնել էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում և Սիրիայի դեմ: