Ռուս ընդդիմադիր Ուդալցովը հայտարարել է, թե իրեն «փակել են»

16:58 • 17.10.12

Ռուսաստանի ընդդիմադիր «Ձախ ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովը հայտարարել է, որ իրեն ձերբակալել են՝ երկրում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով։


Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ուդալցովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «իրեն փակում են»։


 Ուդալցովի և այլ ընդդիմադիրների դեմ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով, և նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։