Ստոկհոլմում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են
Շվեդիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են այն բանից հետո, երբ կասկածելի ծրար է ստացվել, հայտնում է Interfax-ը՝ տեղական The Local-ի հղումով:
Ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Ջեֆ Անդերսոնը հայտնել է, որ «միջադեպ է տեղի ունեցել, որը, հնարավոր է, սպառնացել է անվտանգությանը»:
«Ներկա դրությամբ հետաքննություն է անցկացվում: Մենք ժամանակավորապես տարհանվել ենք»,- ասել է նա։
Ստոկհոլմում ԱՄՆ դեսպանատուն են եկել շվեդական արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ կասկածելի ծրարում ճերմակ փոշի է եղել:










