Մարտունու Երանոս գյուղում կանցկացվեն գյուղապետի արտահերթ ընտրություններ

11:10 • 17.10.12

Կառավարության վաղվա նիստի օրակարգի նախագծում ներառված է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի համայնքի ղեկավար Գագիկ Խանսանամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու հարցը:

 

Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, որոշումն ուժի մեջ է մտնելու որոշման օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը։