Սիրտ չունեցող չեխ տղամարդը վեց ամիս դիմանալուց հետո մահացել է
Յակուբ Հալիք անունով մի չեխ տղամարդ վեց ամիս շարունակ առանց իրական սրտի ապրելուց հետո մահացել է 37 տարեկան հասակում, տեղեկացնում է BBC-ին:
Տղամարդու սրտում չարորակ ուռուցք հայտնաբերելուց հետո այս տարի ապրիլ ամսին նրա սիրտը վիրահատել էին և այն փոխարինել երկու պոմպերով:
Բժիշկների հավաստմամբ, նրա մահը վրա է հասել ոչ թե արհեստական սրտի աշխատանքի, այլ լյարդի անբավարարության պատճառով:
Այս վեց ամիսների ընթացքում նախկինում հրշեջ աշխատող Հալիքը գրանցված է եղել փոխպատվաստման սպասողների ցուցակում և հույս ունեցել, որ համապատասխան դոնոր կգտնվի:
Եվ չնայած, որ զարկերակը չի աշխատել, և Հալիքը միշտ ստիպված է եղել մարտկոցներ կրել`մեխանիկական սիրտը ‹‹լիցքավորելու›› համար, նա ի վիճակի է եղել քայլել և անգամ օգտվել հիվանդանոցի մարզադահլիճից:
Նմանատիպ վիրահատություն անցել էր նաև Տեխասից մի հիվանդ, ով, սակայն, վիրահատվելուց հետո ընդամենը մեկ շաբաթ էր ապրել:










