Աֆղանցի աղջկան սպանել են մարմնավաճառությամբ զբաղվելուց հրաժարվելու համար
Աֆղանստանի հյուսիս-արևմտյան Հերատ նահանգի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել 20-ամյա աղջկա սպանության մեղադրանքով։
Ոստիկանությունը պարզել է, որ աղջկան սպանել են, քանի որ նա հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվել, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Քսանամյա Մախ Գյուլի սկեսուրը նրան ստիպել է մի տղամարդու հետ վճարի դիմաց կենակցել, սակայն աղջիկը հրաժարվել է: Դրանից հետո այդ տղամարդը սպանել է երիտասարդ աղջկան` սկեսուրի ներկայությամբ:
«Մենք ձերբակալել ենք աղջկա ամուսնուն, սկեսուրին, սկեսրայրին, ինչպես նաև նրան սպանող տղամարդուն»,- հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավարը:










