Հրդեհ Գյումրիի Չարենցի փողոցում (տեսանյութ)

01:07 • 18.10.12

Հոկտեմբերի 17-ին ժամը 22 :02-ին Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին,որ հրդեհ է բռնկվել Գյումրիի Չարենցի փողոցի 33 շենքի կտուրում, հաղորդում է «Շանթ» հեռուստաընկերությունը:


Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ,այդ թվում Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Այրվել է մոտ 60 մետր քառակուսի տարածք:Շենքի բնակիչներին,անվտանգության նկատառումներով,տարհանել են, բնակարանները գազա և հոսանքազրկվել են:


Շենքի տանիքը բնակիչներից Սիրանույշ Պողոսյանը օգտագործել է որպես ձեղնահարկ: Տանիքում պահվել է հագուստ,կահույք և այլ պարագաներ:


Հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել և կանխել տարածումը բնակարաններ: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ. այն կպարզի Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը: