Վրաստանում հազարավոր հանքափորներ գործադուլ են անում

03:00 • 18.10.12

Վրաստանի արևմտյան Չիտաուրի քաղաքում գործադուլավոր հանքափորներին միացել են Georgian Manganese ընկերության տեղի գործարանների աշխատողները: Գործադուլների արդյունքում դադարեցվել է 5 հանքի և 3 գործարանի աշխատանք, հաղորդում է Новости-Грузия գործակալությունը` հղում կատարելով «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Մալխաս Ծերեթելիին:


Georgian Manganese-
ը վերջին 6 տարիների ընթացքում մանգան է արդյունահանում Վրաստանի այդ շրջանում:


Հաղորդվում է, որ արդյունահանումը դադարեցվել է այդ քաղաքում եղած բոլոր հանքերում: Գործադուլի մասնակցող անձանց թիվը հասնում է 3700-ի:


«
Նրանք պահանջում են աշխատավարձերի 100%-ով բարձրացում և նրանց պահանջը բացարձակապես օրինական է», - հայտարարել է Ծերեթելին:


Նա նշել է, որ ընկերությունը գործադուլավորներին 10% աշխատավարձի ավելացում է առաջարկել, սակայն նրանք դա մերժել են:


«
Ընկերության ղեկավարությունն արդեն մեկ անգամ խաբել է հանքափորներին, երբ սեպտեմբերին խոստացել էր աշխատավարձները բարձրացնել, սակայն դա չի կատարել»,– ասել է նա:


«Մինչ
այսօր նրանք համբերատար կերպով սպասում էին ղեկավարության որոշմանը և վախենում բարձրաձայնել իրենց դիրքորոշումը, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո նրանք միասնականորեն ձայն են բարձրացնում»,- նշել է Վրաստանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը:


Մալխաս
Ծերեթելիին նաև ավելացրել է, որ առաջիկայում գործադուլավորները կարող են առավել ծայրահեղ քայլերի դիմել, օրինակ՝ փակել երկաթգիծը:


Չիտաուրիի
հանքափորների միջին աշխատավարձը կազմում է մոտ 150-180 ԱՄՆ դոլար:


Չիտաուրիի
գործադուլներն սկսել են երեք օր անց Վրաստանի Թկիբուլի քաղաքի ածխահանքերում տեղի ունեցած գործադուլից: Այնտեղի հանքափորները ևս աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում: