Լքված ճապոնական տանը 330.000 դոլար են գտել
Ճապոնական Հոկկայդո կղզում գյուղական լքված տան ապամոնտաժման աշխատանքների ընթացքում մոտ 26 մլն իեն (330.000 դոլար) կանխիկ գումար են գտել. տեղեկացնում է vz.ru-ն։
Տունն ապամոնտաժողները հատակի տակ տուփ են նկատել, որը բացելով տեսել են ծրարներով առանձնացված գումարը։
Կեմբուտի ավանում գտնվող ֆերմերի տնակը դատարկ էր այն ժամանակվանից, երբ երկու տարի առաջ մահացել էր դրա տերը։
Հավանաբար հայտնաբերված գումարը կհանձնեն տղամարդու հարազատներին, որոնք բնակվում են Հոնսյու կղզու վրա։
«Քանի որ գումարը հայտնաբերվել է մասնավոր տանը, հասկանալի է, թե ում են պատկանել դրանք։ Դրա համար էլ մենք այն դիտարկել ենք իբրև կորածը հայտնաբերելու գործ»,-մեկնաբանել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։










