Մոսկվայում հանցագործ խումբ է ձերբակալվել, որի անդամները Վրաստանից և Աբխազիայից են
Մոսկվայի ոստիկանությունը ընդհատել է հանցագործ մի խմբի գործունեությունը, որի անդամները ծագումով Վրաստանից և Աբխազիայից են և Ռուսաստանում կողոպուտներ են իրականացրել.տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հանցագործ խմբին հնարավոր է եղել վնասազերծել սեպտեմբերի 14-ին Մոսկվայում իրականացված կողոպուտի համար հարուցված քրեական գործի շրջանակներում, երբ բանդայի երկու անդամներ գողացել էին 250.000 ռուբլի։
Ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկության ընթացքում հայտnաբերվել են փաստաթղթեր և մի քանի արտասահմանյան մեքենաներ, որոնց ծագումն ուսումնասիրվում է։
Մասնավորապես հայտնաբերվել է «Մազդա3» մակնիշի ավտոմեքենա, որով վերջին կողոպուտից հետո թաքնվել էր խումբը, հայտնաբերվել է «Ֆոլկսվագեն-գոլֆ» և «Միցուբիշի Լանսեր» ավտոմեքենաներ, որոնք հետախուզման մեջ էին գտնվում։
Բացի այդ, ձերբակալվածների մոտ եղել են «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփուշտներով, «Խորխե» ատրճանակ, «Մակարիչ» տրավմատիկ զենք և մի քանի փաթեթ, որոնց քիմիական բաղադրությունը դեռևս ուսումնասիրվում է, սակայն հավանաբար այն թմրանյութ է։










