ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի շենքի մոտ «ահաբեկչություն» է կանխվել

04:11 • 18.10.12

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում այսօր ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է Դաշնային պահուստային համակարգի շենքը պայթեցնելու փորձի մեջ, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի հայտարարությանը:


Ըստ ՀԴԲ-ի, Բանգլադեշի 21-ամյա քաղաքացին ձերբակալվել է շենքի մոտ, երբ փորձել է պայթեցնել բեռնատարը, որը, իր կարծիքով, բեռնված է եղել պայթուցիկով:


Իրականում, մեքենան ՀԴԲ-ի հսկողության տակ էր և բեռնված է եղել պայթուցիկի մուլյաժով:
 

ԱՄՆ հատուկ ծառայությունների տեղեկություններով, ձերբակալված Բանգլադեշի բնակիչը կապեր է ունեցել «Ալ Կաիդայի» հետ: