Իրանցի–ամերիկացին խոստովանել է, որ նախապատրաստվում էր սպանել դեսպանին
Իրանյան ծագմամբ ամերիկացին, ով երկու երկրների քաղաքացիություն ունի, ընդունել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նպատակով դավադրություն մեջ իր ներգրավվածության մեղքը, հաղորդում է BBC-ն:
Դատախազների վարկածով, Մանսուր Արբաբսիարը փորձել է վարձել մեքսիկական նարկոկարտելի անդամների, որպեսզի նրանք պայթյուն կազմակերպեն այն ռեստորանում, որտեղ ընթրում է դեսպանը:
Արբաբսիարը ընդունել է, որ գործել է իրանական իշխանությունների հետ պայմանավորվածությամբ:
Գործի վերաբերյալ դատավճիռը պետք է հրապարակվի 2013թ. հունվարին:










