Հունաստանում 24-ժամյա գործադուլ կանցկացվի
Հունաստանի պետական և մասնավոր հատվածների խոշոր արհմիություններն այսօր 24- ժամյա գործադուլ կանցկացնեն։ Բողոքի ակցիան ուղղված է երկրի կառավարության կողմից իրականացվող տնտեսական խիստ միջոցառումների դեմ, որոնք անհրաժեշտ են Եվրոպական Միությունից ու Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական 31 մլրդ վարկը ստանալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հունաստանում այսօր կփակվեն պետական հաստատություններն ու խանութների մեծ մասը, ինչպես նաև դպրոցները, համալսարանները, բանկերը, դատարանները։ Կխաթարվի նաև տրանսպորտի աշխատանքը։
Ավիադիսպետչերների գործադուլի պատճառով հունական ժամանակով ժամը 10.00-ից 13.00-ը կդադարեցվի ավիահաղորդակցությունը։










