Սիրիան թուրքական կազմակերպություններին մեղադրում է իր երկիր ահաբեկիչներ ուղարկելու մեջ

00:31 • 18.10.12

Սիրիայի իշխանությունները Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կազմակերպություններին մեղադրել են «Ալ Կաիդայի» ահաբեկիչներին Սիրիա տեղափոխելու մեջ` կառավարական ուժերի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը:


«
Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ «Ալ Կաիդայի» հետ կապված թուրքական և սաուդյան մի շարք կազմակերպություններ, իրար հետ համաձայնություն են ձեռք բերել իսլամական գրոհային ջոկատների Թուրքիա և ապա Սիրիա տեղափոխման վերաբերյալ», - գործակալությունը մեջբերում է սիրիական ԱԳՆ-ի նամակը, ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:


Սիրիայի
ԱԳՆ-ն նամակում նշում է, որ այդ երկրների նման գործելակերպը «վնաս է հասցնում Սիրիային և խաթարում է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ ազգային երկխոսության վերսկումը»:


Սիրիայի
արտաքին քաղաքական գերատեսչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «անհապաղ լուրջ միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչության զսպման, նրանց ֆինանսավորումից զրկելու և բարոյական դատապարտման ուղղությամբ»:


Նամակում
նաև կոչ կա ուղղված բոլոր երկրներին գիտակցելու իրենց պատասխանատվությունը ահաբեկչության ընդհանուր մարտահրավերի առջև, որը սպառնում է խաղաղությանը և կայունությանը: