Վենեսուելան վտարել է պարագվայցի դիվանագետներին

10:09 • 18.10.12

Վենեսուելայի կառավարությունը պարագվայցի դիվանագետներին երկրից վտարելու մասին որոշում է ընդունել, հայտնում է Associated Press-ը։


Վենեսուելայում Պարագվայի դեսպան Վիկտոր Կասարտելիի խոսքով՝ նրան և իր 3 գործընկերոջ հրամայվել է լքել Կարակասը 3 օրվա ընթացքում։


Վենեսուելայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել որոշումը։ Կասարտելիի խոսքով՝ Պարագվայում Վենեսուեալյի դեսպանին հետ կանչելուց հետո, նրանք հարավամերիկյան այդ երկրի իշխանություններից պատասխան քայլ էին ակնկալում։ Քանի որ ոչ մի արձագանք չեղավ, կառավարությունը որոշեց քայլի դիմել՝ վտարելով Պարագվայի ներկայացուցիչներին։

 

Երկու երկրների հարաբերությունները սրվեցին Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի պաշտոնանկությունից հետո, ում հունիսի վերջին անվստահություն էին հայտնել պարտականությունները լավ չկատարելու համար։  Երկու երկրները հետ կանչեցին իրենց դեսպաններին, իսկ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարեց, որ Լուգոյի պաշտոնանկության հետևում կանգնած է նարկոմաֆիան։